211652_close_icon
views-count1187 դիտում article-date 16:20 23-06-2019

Նաիրիի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայից կատարված գողությունը

Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ից ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել են Զովունի համայնքից Դավիթաշեն տանող ճանապարհին կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ եղել են անձնագրեր, նույնականացման քարտ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և այլ փաստաթղթեր: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենայից գողությունը հնարավոր է կատարած լինի 15-րդ թաղամասում ապրող 33-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել։ Տղամարդը ներկայացրել է նաև պայուսակը, որի մեջ են եղել բոլոր փաստաթղթերը և իրերը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր