211652_close_icon
views-count1620 դիտում article-date 21:34 23-06-2019

Ոստիկանները գրպանահատի են բռնել

Հունիսի 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ժամը 15.00-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 20-ամյա մի քաղաքացու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ, մեջը՝ տարբեր զեղչային քարտեր, մի կնոջ նույնականացման քարտ և փող: Պարզվել է, որ ժամը 14.00-ին, երիտասարդը դրամապանակը գողացել է երթուղային ավտոբուսի սրահում՝ կնոջ պայուսակից։ Տուժողը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր