211652_close_icon
views-count1137 դիտում article-date 17:03 23-06-2019

Գողությունից օրեր անց ոստիկանները երկուսին էլ բռնել էին

Հունիսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Իտալիայի Հանրապետության մի քաղաքացու հեծանիվը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Թումանյան փողոցի 20-ամյա մի բնակիչ իր երկու ընկերների հետ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով, հաջորդ օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել երկրորդ մասնակիցը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր