211652_close_icon
views-count4380 դիտում article-date 23:34 22-06-2019

Վրաստանում քրգործ են հարուցել ռուս լրագրողների վրա հարձակվելու փաստի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Россия-24 հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա ծայրահեղականների հարձակման փաստի առթիվ: Նշենք, որ ագրեսիվ տրամադրված մի խումբ երիտասարդներ փորձել էին ծեծել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք Թբիլիսիի փողոցներից մեկում հարցազրույց էին վերցնում տուրիստական գործակալության տնօրենից: Ծայրահեղականները հակառուսական կարգախոսներ են վանկարել, թքել և բռունցքներով հարձակվել լրագրողների վրա: Լրագրողներին փորձել է պաշտպանել տուրգործակալության սեփականատիրոջ ամուսինը: Կադրերում երևում է, որ ծայրահեղականներից մեկը տղամարդուն գետնին է տապալում և ոտքով հարվածում նրա որովայնին: Դրանից հետո նրանք հեռացել են: Միջադեպի առթիվ Ռուսաստանը Վրաստանի իշխանություններից պահանջել է ապահովել ռուս լրագրողների և ՌԴ քաղաքացիների անվտանգությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր