211652_close_icon
views-count34475 դիտում article-date 20:52 22-06-2019

Կալավանի հարակից բնական լճերում տրիտոններ են բաց թողնվել. ՖՈՏՈՇԱՐՔ

Time-Land հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր շուրջ 100 տրիտոններ են բաց թողնվել Կալավանի հարակից բնական լճերում: Հուսով ենք Կարմիր գրքում գրանցված այս կենդանատեսակը կտարածվի Հայաստանի լճերում: Հ.Գ. Մի օր էս դրակոնները կմեծանան ու Դեյեներիսի հետ մոխիր կդարձնեն բոլորիս ))))»: [i]Տրիտոնը տարածված է Հեռավոր Արևելքում, Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում, Չինաստանում և Կորեայում: Ապրում է լեռնային գետակներում: Ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ խոնավ տեղերում, քարերի տակ, ուր չեն հասնում արևի ճառագայթները: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության և միջազգային կարմիր գրքերում: Երկարությունը հասնում է 20 սմ-ի, որի ուղիղ կեսը կազմում է պոչը, որը ունի գլանաձև տեսք: Ունի բաց գորշավուն գունավորում, մարմնի վրա նկատվում են թույլ արտահայտված բծեր: Նախկինում շնչել է թոքերի միջոցով: Էվոլյուցիայի ընթացքում թոքային շնչառությունը վերացել է՝ վերջինիս ջրային կենսակերպին անցնելուն զուգընթաց: Ջրում շնչում է բերանի լորձաթաղանթով և մաշկով: Կենդանատեսակի անվանումը պայմանավորված է ոչ սեռահասուն և երբեմն նաև սեռահասուն ձևերի մատների ծայրերնի նշմարված եղջերային ճիրանների շնորհիվ:[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր