211652_close_icon
views-count6287 դիտում article-date 19:36 22-06-2019

Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել հորը սպանած Խաչատուրյան քույրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել Խաչատուրյան քույրերին, որոնց հանդեպ արդեն գրեթե մեկ տարի հետաքննություն է իրականացվում: Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին Անգելինան, Մարիան և Քրիստինան սպանել էին իրենց հորը՝ Մոսկվայի իրենց բնակարանում: Հետաքննության ընթացքում պարզվել էր, Միխայիլ Խաչատուրյանը աչքի է ընկել դաժանությամբ և վախի մեջ է պահել ամբողջ բակը: Ավելին, նա տառապել է անձի երկվությամբ և սեռական վարքագծի ագրեսիվությամբ: Նա ոչ միայն ծեծել է իր դուստրերին, այլ նաև՝ սեռական բռնության ենթարկել: Չնայած դրան, հետաքննությունը աղջիկներին մեղադրանք է ներկայացրել «Խմբակային սպանություն՝ նախնական համաձայնությամբ» հոդվածով: Մեղադրյալների օգտին հանդես են եկել ռուսական մշակույթի բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում՝ Քսենիա Սոբչակը: Սերժ Թանկյանի կարծիքով, աղջիկներն իրենք են ողբերգական դեպքի, տնային բռնության զոհեր հանդիսանում: «Սա վառ ապացույցն է այն բանի, որ կանանց և երեխաների հանդեպ առանց դատի և դատաքննության բռնությունները կարող են հանգեցնել պատասխան բռնության», նշվածէ Թանկյանի ֆեյսբուքյան էջում: Հաշվի առնելով առկա իրողությունները, աշխարհահռչակ երաժիշտը դատարանին կոչ է արել մեղմ լինել քույրերի հանդեպ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր