211652_close_icon
views-count1210 դիտում article-date 17:28 22-06-2019

Բակո Սահակյանը Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել է խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր