211652_close_icon
views-count849 դիտում article-date 16:50 22-06-2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր: Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը: Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել Զարեհ Սինանյանին համահայկական գաղափարների կյանքի կոչման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր