211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:37 22-06-2019

ՃՏՊ-ներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8-ով. Սերգեյ Ղահրամանյան. Tert.am

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը, այսօր մամուլի ասուլիսին ներկայացնելով ՃՏՊ-ների այս տարվա 5 ամիսների վիճակագրական տվյալները, նշեց, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են. աճել է նաև զոհերի թիվը՝ ութով, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/22/Ghahramanyan/3032261?fbclid=IwAR0Q0KcJXF2MRtUWqv_d9mccBMgxo5Ghsw7DR8lEIrm8jM6L4SiKiKinO4A]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ մինչև 2016 թվականը զոհերի թվի նվազման միտում էր արձանագրվել: «2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 պատահար, 114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսներին եղել է 1663 պատահար, 122 զոհ և 2413 վիրավոր»,-հայտնեց նա: Սերգեյ Ղահրամանյանը նշեց, որ թեև փետրվար ամսին վարչապետը գրառում էր կատարել, որ նվազել է զոհեր թիվը, սակայն հետո պարզվեց, որ այդ թիվն աճում է: Ըստ նրա՝ հաշվի առնելով վերջին 10 տարիների վթարների զոհերի թիվը, կարելի է ասել, որ ՃՏՊ-ներից միջին քաղաքի չափով մարդիկ են զոհվել, և թեև մենք կիսապատերազմական երկրում ենք ապրում, բայց դա ավելի շատ է, քան սահմանում եղած զոհերը: Վթարների թվի աճը Սերգեյ Ղահրամանյանը պայմանավորեց մի քանի հանգամանքով, օրինակ՝ նախկինում «այլ» մեխանիզմներով վարորդական վկայական ստանալուց, անպատժելիության մթնոլորտից, խախտումների չարձանագրումից, համաներումից և այլն: «Պետք է շուտ խաղի կանոններ սահմանել, այլապես մենք կունենանք այն, ինչ ունենք»,ասաց նա։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/22/Ghahramanyan/3032261?fbclid=IwAR0Q0KcJXF2MRtUWqv_d9mccBMgxo5Ghsw7DR8lEIrm8jM6L4SiKiKinO4A]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր