211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:26 22-06-2019

Կենտրոնականի ոստիկանները բռնել են խանութ-սրահներից մի քանի անգամ գողություն արած տղամարդուն

Հունիսի 21-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 12-ին, կոշիկի և կաշվե իրերի խանութ-սրահից գողացել է 3 դրամապանակ: Բաժին է հրավիրվել խանութի ներկայացուցիչն ու հաղորդում տվել։ Պարզվել է, որ հունիսի 13-ին և 15-ին տղամարդը գողություններ է արել նաև նույն խանութ-սրահի Մաշտոցի և Արշակունյաց պողոտաներում գտնվող այլ մասնաճյուղերից։ Գողացել էր ընդհանուր 10 դրամապանակ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Քննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր