2229 դիտում
12:05 22-06-2019
Թրամփը Իրանին հարվածելու մասին որոշումը չեղարկելիս հաշվի է առել Fox News հեռուստաալիքի մեկնաբանի կարծիքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ավիահարված հասցնելու մասին որոշումը չեղարկելու ժամանակ լսել է Fox news հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Քարլսոնի խորհուրդը։ Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը։
Թերթը նշում է, որ հաղորդավարը համոզել է Թրամփին նրանում, որ Իրանին հարվածել խորհուրդ տվող նախագահի ադմինիստրացիայի աշխատակիցները գործում են՝ ոչ նախագահի շահերից ելնելով, և եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա Թրամփը կարող է մոռանալ նախագահական երկրորդ ժամկետի մասին։
Ըստ թերթի՝ Թրամփը երբեմն հետ է կանգնում իր քայլերից Իրանի հաշվում, քանի որ գտնում է, որ Միացյալ Նահանգները չափազանց շատ ուժ և ռեսուրս է վատնել, ինչպես նաև մարդկային կյանք՝ մերձավորարևելյան հատվածում։
Նմանատիպ նյութեր
2688 դիտում
10:35 15-12-2019
Թրամփին զայրացրել է Fox News հեռուստաալիքի հետ ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի և կոնգրեսական Ադամ Շիֆի հարցազրույցը
4737 դիտում
17:45 07-05-2018
Վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ բեկանելիս հաշվի է առել Պաշտպանի որոշումը
Այս բաժնից
397 դիտում
21:58 27-03-2024
Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
397 դիտում
21:30 27-03-2024
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
631 դիտում
21:04 27-03-2024
Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա