Վարչապետը կտրուկ հրահանգել է պատգամավորներին՝ չխուսափել հարցերին պատասխանելուց․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, և վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել ևս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որևէ տեղեկություն ճշտելու նպատակով:
Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխանել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում: Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանելուց:
Ի դեպ, այս առումով դեռևս անելիք կա պետական կառույցների լրատվության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում: Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպքերում, երբ ոչ թե ուսումնասիրության և մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում, այլ որևէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատասխան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]