211652_close_icon
views-count2028 դիտում article-date 23:38 21-06-2019

Սամվել Բաբայանի գրասենյակ. ստորագրահավաքը շարունակվում է

Սիրելի հայրենակիցներ այսօր մամուլում` ի դեմս «Հրապարակ» կայքի, տարածված տեղեկությունը, թե իբր Արցախում ստորագրահավաքն ավարտված է չի համապատասխանում իրականությանը: Ստորագրահավաքին նախատեսված է 45 օր և այն տևելու է մինչև հուլիսի 18-ը ներառյալ: Ուստի կոչ ենք անում բոլոր լրատվական կայքերին, թերթերին, ինչպես նաև հեռուստատեսություններին, լուրը հասարակությանը տրամադրելուց առաջ տեղեկությունը ճշտել ստորագրահավաքը նախաձեռնող խմբից: Կոչ ենք անում չանսալ կեղծ աղբյուրներին , որոնք փորձում են արցախցիների իրավունքները ոտնահարելով` զրկել նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից: Այս ինֆորմացիան կրում է պռովոկացիոն բնույթ, ուստի մի դարձեք սրան մասնակից: Սիրելի հայրենակիցներ, ստորագրահավաքը շարունակվում է... [b]Նախաձեռնող խումբ[/b]

Նմանատիպ նյութեր