211652_close_icon
views-count3475 դիտում article-date 22:30 21-06-2019

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հոսպիտալացված ցուցարարներից մեկը մահացել է

Հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին: Ռուսական [url=http://ren.tv/novosti/2019-06-21/stalo-izvestno-o-pervom-pogibshem-v-hode-besporyadkov-v-tbilisi?fbclid=IwAR1VBvIAdPEtBXzUb2qlWeAG3JQfLlbiO0cSZ-2ad-9tVA3MxMpn6hc1Y_4]РЕН ТВ[/url] հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/21/1128006/]Ավելի վաղ[/url] Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին կայացած բրիֆինգում հայտնել Է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն: «Ակցիայի մասնակիցների ագրեսիվ մասը ողջ գիշերվա ընթացքում շարունակում Էր իրավախախտումներ կատարել: Լուսաբացին նրանք ոչնչացրել են ոստիկանական ու քաղաքացիական ավտոմեքենաներ եւ ավերածություններ գործել հարակից տարածքի մասնավոր օբյեկտներում: Տարբեր իրավախախտումների համար բերման Է ենթարկվել ակցիայի 305 մասնակից»,-ասել Է նա:

Նմանատիպ նյութեր