211652_close_icon
views-count680 դիտում article-date 21:17 21-06-2019

Վահե Գրիգորյանը քննարկում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/519813.html?fbclid=IwAR1Po2n_pIcVbqrdPVWVAxQGKjQOr4L27uvGDxyaUqMyI3LSbIMGZ4shbv0]NEWS.am[/url]-ը գրում է. Ես իմ գործընկերների հետ քննարկումների մեջ եմ, երբ այս ամենը վերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն, ես հիմա սխալ եմ համարում որեւէ մեկնաբանություն անելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով էր այսօր ՍԴ–ում՝ դատավորի՞, թե՞ նախագահի։ «ՍԴ անդամների հետ եւ երեկ եմ հանդիպել, եւ այսօր եմ խոսել։ Քննարկում եմ ունեցել նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ»,–նշեց նա։ Հարցին՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումը կառուցողակա՞ն էր, Վահե Գրիգորյանը նշեց. «Կարծում եմ կառուցողական էր»։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում։ Հարցին՝ ՍԴ–ն հիմա ճգնաժամի՞ մեջ է, նա պատասխանեց. «Իմ ասածները ուժի մեջ են»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/519813.html?fbclid=IwAR1Po2n_pIcVbqrdPVWVAxQGKjQOr4L27uvGDxyaUqMyI3LSbIMGZ4shbv0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր