2764 դիտում
20:37 21-06-2019
«Արթիկը» հաղթել է աղջիկների ամենամյա մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժինը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը (GOALS) կազմակերպել էին համատեղ մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի 8 մարզերի թիմեր։
Յուրաքանչյուր մարզի հաղթողը Երևանում մասնակցել է եզրափակիչ մրցաշարին։ Կազմվել է 2 խումբ․ յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ։ Եզրափակիչ փուլի խաղերը հունիսի 21-ին կայացան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։
Շրջանաձև մրցակարգով խաղալուց հետո ձևավորվեց փլեյ-օֆ փուլը։ Ամենամյա մրցաշարի նոր հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկը», որին լավագույն եռյակում հաջորդեցին «Գորիսը» (Սյունիք), «Արենին» (Վայոց Ձոր)։
Մրցաշարը կայացավ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցությամբ։ Ստուգատեսն ունի 3 տարվա պատմություն, նախորդ հաղթողը «Գորիսն» է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը