211652_close_icon
views-count1360 դիտում article-date 20:40 21-06-2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հերքում է անհերքելին

Ի պատասխան «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայտարարության, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շինվերանորոգման աշխատանքների պատճառով օգտագործվում են նախկին ջրագծերը»: «Վեոլիա ջուր»-ը պնդում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրոք հայտաբերվել է ապօրինի ջրօգտագործման փաստ, ինչը պատիվ չի բերում տվյալ հիմնարկի ղեկավարությանը: Փաստն անհերքելի է, քանի որ դիտահորը տեղում է, ջրագիծը՝ նույնպես, միայն արդեն ապամոնտաժված: Փաստը հերքելու կամ «պարզաբանման» փորձեր անելու փոխարեն վերջինիս հեղինակները կարող էին պարզապես այցելել դեպքի վայր, հավաստիանալու, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը իրավացի է: Կատարվածի համար, թերևս, ճիշտ կլիներ հայցել ջրամատակարար կազմակերպության ներողամտությունը, հայտարարելու փոխարեն, թե «տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է»: Առավել ևս, որ բերված փաստարկը, թե՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել», որևէ կապ չունի գործի էության հետ: Շինվերանորոգման աշխատանքների համար նույնպես պետք է օգտագործել օրինական եղանակով ստացվող և ջրաչափի միջոցով հաշվառվող ջուր, ինչպես և ամենուր: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը հերքում է միայն համազգեստի պատիվը պահելու համար: Մինչդեռ կարծում ենք, որ դրան առավել կնպաստեր սխալն ընդունելն ու թերությունը շտկելը, որպես սեփական համակարգում ապօրինություն թույլ չտալու վճռականության ապացույց: [img]https://st0.shamshyan.com/editor/0730779001561133963846439.jpg[/img] [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր