211652_close_icon
views-count3897 դիտում article-date 19:59 21-06-2019

Ֆրանսիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆրանսիայում այսօր՝ հունիսի 21-ին, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Ֆրանսիական սեյսմոլոգիական ազգային ծառայությանը, գրեթե ողջ երկիրը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բրեսյուիր քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ողջ երկրի տարածքում, մասնավորապես՝ Լե Մանում, Նանտում, Ռենում, Կաննում, Բորդոյում և Նորմանդիայում: Ներկա պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր