Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության:
Կուսակցության հայտարարությունում ասվում է.«Վրաստանում կատարվողը բացառապես ռուսական իմպերիական սադրանքի փորձ է՝ տարածաշրջանում միջազգային հերթական լարվածության ֆոնին Հարավային Կովկասի քաղաքակրթության ուղին բռնած հանրապետություններում քաոս ստեղծելու նպատակով:
Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին այն դեպքում, երբ Հայ եկեղեցին Օրթոդոքս եկեղեցուց անկախացվել էր Պապ թագավորի օրոք եւ ցայժմ հանդես եկել սեփական ինքնիշխանությամբ ու դավանաբանությամբ»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Անընդունելի է Թբիլիսիում հայ պատվիրակների մասնակցությունը Ուղղափառ երկրների համաժողովին. Պահպանողական կուսակցություն
2019.06.21 20:15


Twitter
Вконтакте
Одноклассники
