211652_close_icon
views-count1801 դիտում article-date 23:28 21-06-2019

Հայտնաբերել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը և հանձնել ոստիկաններին

Հունիսի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ իրենց տնից զենք է գտել և խնդրում է ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու մատնացույց արած վայրից հայտնաբերել է կարճեցված փողով և խզակոթով երկփողանի որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 4 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը գտել է իրենց բակում գտնվող շինությունից՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է եղբորը (մահացել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ): Ներկայացված զենք-զինամթերքը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր