211652_close_icon
views-count2093 դիտում article-date 22:34 21-06-2019

Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 20-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն է զանգահարել 26-ամյա մի կին և հայտնել, որ մոտ քսան րոպե առաջ Սեբաստիայի փողոցում կայանված իր «Տոյոտայի» ապակին կոտրել ու սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է իր դրամապանակը, 60 հազար դրամ, բանկային քարտեր և բջջային հեռախոսի լիցքավորող սարք: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Միրաքյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ նա բանկոմատից փորձել է փող կանխիկացնել գողացված բանկային քարտով: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր