211652_close_icon
views-count530 դիտում article-date 20:52 21-06-2019

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բյուրեղավանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի և անձնագրային խմբի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 12.30-ին, Բյուրեղավան քաղաքի Հայրենադարձների թաղամասից բերման է ենթարկվել 43-ամյա Աշոտ Գ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296 հոդվածի (խուլիգանությունը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր