211652_close_icon
views-count1435 դիտում article-date 18:27 21-06-2019

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ Առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, որը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից: Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ռումինացի Ռոբերտ Ժիրատուի հետ եւ հաղթեց 4։1 հաշվով: 1/8 եզրափակիչում հունիսի 24-ին նրա մրցակիցը կլինի իռլանդացի Կուրտ Վալկերը։ Հունիսի 21-ին ռինգ դուրս կգան նաև 69, 75, 91 և +91 կգ քաշային բռնցքամարտիկները:

Նմանատիպ նյութեր