211652_close_icon
views-count638 դիտում article-date 19:27 21-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 5, խուլիգանության 4, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, յուրացման կամ վատնման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ ամփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, թմրանյութեր ձեռք բերելու կաննոները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և թրաֆիքինգի 1-ական դեպք: Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 6-ական հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր