211652_close_icon
views-count1742 դիտում article-date 21:28 21-06-2019

Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են

Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ: Այս պիլոտային ծրագրինպատակն է Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների իրականացումը և դրանց արդյունավետության գնահատումը: Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու:Արդյունավետությունը գնահատելու համար նախատեսված է պարբերաբար մշտադիտարկումների իրականացում: Ծրագրի շրջանակում վերոնշյալ երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ և անհրաժեշտ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակներիառկայությունն ու զարգացման դինամիկան։Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարիհամալիր միջոցառումների ժամանակացույց: Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պիլոտային ծրագրի ընթացքն ու արդյունքները այս փուլում գոհացուցիչ են,իրականացված միջոցառումների շնորհիվդիտարկվում է ցեցի թռիչքների նվազում և քանակի կրճատում: Ծրագրի շահառու ֆերմերները տեղեկացրեցին, որ ֆերոմոնային թակարդների միջոցով վնասատուի վերահսկման հնարավորությունը և դրանով իսկ արդյունավետ պայքարի իրականացումը հետաքրքրություն են առաջացրել նաև հարևան ֆերմերների շրջանում: Ռուդիկ Նազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել երկու դաշտային սեմինար, որոնց կմասնակցեն ինչպես ծրագրում ներառված շահառու համայնքների, այնպես էլ տարածաշրջանի այլ ֆերմերներ: Սեմինարների ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում իրականացված միջոցատումների արդյունքները ևցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ ժամկետները: Բացի այդ, ծրագրով նախատեսված է հարավամերիկյան ցեցի և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ տպագրել խորհրդատվական-տեղեկատվական գրքույկ:

Նմանատիպ նյութեր