211652_close_icon
views-count2461 դիտում article-date 18:04 21-06-2019

Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 18-ից 20-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Չեխիայի Հանրապետությունում: Այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Միրոսլավ Մուրչեկի հետ քննարկվել են ռազմական ոստիկանության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա այցերի, փորձի փոխանակման վերաբերյալ: Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը: Գնդապետ Բաղդասարյանը նշել է Չեխիայում հայ ռազմական ոստիկանների վերապատրաստման կազմակերպման կարևորությունը: Հայկական պատվիրակությունը եղել է նաև Ստոդի ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների վարչությունում: [b]ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր