211652_close_icon
views-count1505 դիտում article-date 19:15 21-06-2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը. Հայաստանից կմասնակցի 6 սամբիստ

2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների: 15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու: Հունիսի 22-ին մրցագորգ կմտնեն 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 57 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ՝ Դավիթ Գրիգորյանը: Հունիսի 23-ին՝ Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Արսեն Ղազարյանը /74կգ/ և Գրիգոր Սահակյանը /90կգ/: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը: [b] Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]

Նմանատիպ նյութեր