211652_close_icon
views-count845 դիտում article-date 17:16 21-06-2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա առիթով

[b]Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա առիթով[/b] Հարգելի բուժաշխատողներ, շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել Ձեզ՝ Ձեր անձնուրաց ու երբեմն անշնորհակալ աշխատանքի համար: Պետք է խոստովանել, որ տասնյակ տարիներ շարունակ բուժաշխատողները աշխատել են այնպիսի պայմաններում, որոնք հաճախ չեն պատշաճել բժշկի բարձր կոչմանն ու առաքելությանը: Եվ հաճախ դա, կամա թե ակամա, ազդել է ոլորտում մատուցած ծառայությունների որակին ու արդյունավետությանը՝ նաև անգամ ցավալիորեն ստվերելով բժշկի ու բժշկության բարի համբավը: Ուզում եմ, որ վստահ լինենք՝ առողջապահության ոլորտում բարեփոխումները, բուժաշխատողի աշխատանքային պայմանների բարելավումը, բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավումը ու մասնագիտական վերապատրաստումը, կատարելագործումը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք գուցե ցանկալիից ավելի դանդաղորեն, բայց վստահ քայլերով շարժվում ենք մեր քաղաքում արժանապատիվ ու որակյալ առողջապահություն ունենալու ճանապարհով: Սիրելի բուժաշխատողներ, ուզում եմ շնորհակալական խոսքեր հղել ոլորտում ներգրավված բոլո՛ր մասնագետներին՝ բժիշկներին, բուժքույրերին ու բուժակներին, մանկաբարձներին, սանիտարներին ու շտապ օգնության վարորդներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշի կյանքը փրկելու եւ առողջացնելու պատվաբեր գործին:

Նմանատիպ նյութեր