211652_close_icon
views-count1958 դիտում article-date 13:32 21-06-2019

Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հայկական կողմից նռնականետերի կիրառմամբ հրադադարը խախտելու մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ։ «Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասված է արցախի Հանրապետության պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր