211652_close_icon
views-count1570 դիտում article-date 12:40 21-06-2019

Պետական գույքի մասնավորեցման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 166 մլն դրամ

Պետական գույքի մասնավորեցումից 2018 թվականին ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, որից պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166 մլն 671 հազար դրամ, մի մասն էլ՝ համայնքային բյուջե: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի կատարման 2018-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «2018-ի օրացույցային տարվա ընթացքում ուղղակի ձևով մասնավորեցվել է 3 օբյեկտ՝ Գեոէկոնոմիկա ՓԲԸ, Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային ՓԲԸ, Տաշիրի կինոցանցի գույք: Աճուրդով մասնավորեցվել են երկու օբյեկտ՝ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ն, «Երառսպասարկում» ՓԲԸ: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166 մլն 671 հազար դրամ, 46 մլն 558 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ»,-ներկայացրեց Պապիկյանը: Հաշվետվությունում արտացոլված են նաև մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունները և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը: 2018-ի ընթացքում պայմանագրային, այդ թվում ներդրումային պարտավորությունները ստանձնել է 8 գնորդ, որոնցից 3 գնորդի կողմից նախատեսված ներդրումային, սոցիալական երաշխիքները և 1 գնորդի կողմից ստանձնված պորտֆելի պահպանման պարտավորությունները չեն կատարվել: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 20-ին է դարձել է պետական գույքի կառավարման կոմիտեի լիազոր մարմին:

Նմանատիպ նյութեր