211652_close_icon
views-count1324 դիտում article-date 11:56 21-06-2019

Դավիթ Հարությունյանը հերքում է ՀՀԿ–ից դուրս գալու մասին տեղեկությունը. news.am

Արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ [url=https://news.am/arm/news/519659.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և տեղյակ չէ, թե ով է «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում իր կենսագրականում նման տվյալ ներառել։ Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական եւս լքել է կուսակցությունը։ «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի»։

Նմանատիպ նյութեր