211652_close_icon
views-count387 դիտում article-date 11:04 21-06-2019

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը: «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հունիսի 21-ի նիստում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը: Նախագծով, սակայն, սահմանվում է նաև, որ աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը կարելի է ստանալ նաև կանխիկ:

Նմանատիպ նյութեր