211652_close_icon
views-count60478 դիտում article-date 23:14 20-06-2019

Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

[url=https://168.am/2019/06/20/1139055.html?fbclid=IwAR2Vmm8bLe6YsZN1BbF2xQZ0ep0coPn2u1Q9zvYqmQfnXc3wirn3BzdUHkk]168.am-[/url]ը գրում է. 2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։ Օրենքի ընդունման արդյունքում կատարվել են հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել են գործարաններ և ոլորտն սկսել է զարգանալ։ Հայաստանում վերամշակված յուրաքանչյուր մեկ տոննա սև մետաղի ջարդոնից միջին հաշվարկով հավաքագրվում է 70-80 հազար դրամ հարկ (ԱԱՀ, եկամտահարկ, շահույթահարկ)։ Հիմա հայտնվել են կազմակերպություններ, որոնք առանց տուրք վճարելու, շրջանցելով օրենքը և փաստացի պետական բյուջեի հաշվին կատարում են գործունեություն, որը վնաս է պատճառում պետությանը։ Նմանատիպ տուրք է սահմանված նաև Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և դա այդ երկրներում նպաստում է արտադրության զարգացմանը՝ բացվում են աշխատատեղեր, վճարվում են հարկեր… Իսկ մեր երկրից այսօր սկսել են հումք արտահանվել։ Խոսում ենք ներառական տնտեսության մասին, այնինչ ուզում ենք միայն հումքի վաճառքով զբաղվել։ Փոխարենը ներկրվում է պատրաստի արտադրանք՝ այդպիսով ավելացված արժեքի բարիքները թողնելով այլ պետության։ Հայտնի է, որ մետաղաձուլությունն ամենաբարդ և էներգատար ոլորտներից է, և այս ոլորտի հաջողությունները նշանակում են հեռանկարում ունենալ փամփուշտ կամ արկեր արտադրելու հնարավորություն։ Ինչո՞ւ պետք է մեր երկիրը դիտարկվի միայն հումքի պահեստ, վաճառի միայն հումք և չլինի արտադրություն, չլինի ավելացված արժեք։ Թերևս հարցի պատասխանն ակնհայտ է՝ դա ամենահեշտ տարբերակն է։ Այստեղ պետք չեն ջանքեր և գործարաններ, այստեղ մեծ խելք պետք չէ։ Իսկ ո՞վ է ուզում, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն։ Ինչպե՞ս կարելի է ներդրումներ ակնկալել, երբ մի «թավշյա» օր, օրենքի հմուտ շրջանցմամբ հումքի վաճառքն սկսել է չհարկվել։ Մանրամասներն՝[url=https://168.am/2019/06/20/1139055.html?fbclid=IwAR2Vmm8bLe6YsZN1BbF2xQZ0ep0coPn2u1Q9zvYqmQfnXc3wirn3BzdUHkk] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր