211652_close_icon
views-count1919 դիտում article-date 23:21 20-06-2019

Ճանապարհային ոստիկանները նպաստեցին խարդախության բացահայտմանը

Հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության ծառայության ընթացքում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 46-րդ կմ-ին ոստիկանին է մոտեցել Ուշի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի քաղաքացի երկու կիլոգրամ ելակի դիմաց իրեն վճարել է կեղծ 50 դոլարանոց, որպես մանր վերցրել հինգ հազար դրամ և հեռացել: Ձեռնարկված որոնողական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.20-ի սահմաններում, խարդախություն կատարելու կասկածանքով, Բագավան թաղամասից ոստիկանները հայտնաբերել և վերոհիշյալ մեքենայով հանդերձ՝ Աշտարակի բաժին բերման են ենթարկել հիսունն անց երեք տղամարդու: Նրանք կատարվածի մասին տվել են բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր