211652_close_icon
views-count2000 դիտում article-date 21:33 20-06-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկեցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Արման Թաթոյանը կարևորել է անկախ փաստաբանության դերը մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ կարևորելով Հայաստանի Փաստաբանների պալատի գործունեությունն ու համատեղ աշխատանքը: Նա ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, անդրադարձել փաստաբանների հետ համագործակցության հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ փակ հաստատություններում չհայտարարված այցերի ժամանակ մշտապես մեծ ուշադրություն են դարձնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը՝նրանց օրինական պահանջմունքներին, այդ թվում՝ կրոնական համոզմունքներին համահունչ: Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինինը ներկայացրել է իրենց երկրում փաստաբանների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցություն մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր