211652_close_icon
views-count1530 դիտում article-date 17:42 20-06-2019

Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովը՝ Հայաստանի դրոշակակիր

Մինսկում մեկնարկող Եվրոպական խաղերի բացման արարողության շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշումն ընդունվել է միաձայն։ Հիշեցնենք, որ երկրորդ Եվրոպական խաղերը կմեկնարկեն հունիսի 21-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին։

Նմանատիպ նյութեր