211652_close_icon
views-count1365 դիտում article-date 16:33 20-06-2019

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց դեսպանների նշանակման կարգի մասին օրենսդրական նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած օրենսդրական նախագծին: Հարցը ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նախագով առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել՝ դարձնելով դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսի չափ։ Իսկ կարիերային դեսպաններին նշանակելիս, որպես պարտադիր նախապայման, պահանջվում է 10 տարի դիվանագիտական աշխատանքային ստաժ: Այն դեպքերում, երբ դեսպանի քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք։ Վարչապետը նշեց, որ այն կարծիքին չէ, որ տասը տարվա աշխատանքային ստաժը լուծում է խնդիրները: «Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել, ես այդ մասին խոսել եմ նախարարների հետ: Ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում»,-ասաց նա: Վարչապետը առաջարկեց հեղինակների հետ նորից քննարկել հարցը: Այսպիսով՝ որոշում կայացվեց նախագիծը դրական եզրակացությամբ ուղարկել Ազգային ժողով` պայմանավորվելով, որ բարձրացված հարցերը մանրամասն քննարկվեն:

Նմանատիպ նյութեր