211652_close_icon
views-count701 դիտում article-date 16:07 20-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու ու սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր