211652_close_icon
views-count1128 դիտում article-date 14:00 20-06-2019

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ՀՀ ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին: Նախագիծը հաստատվել է այսօր՝ հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Նախագծին կողմ է քվեարկել 94, դեմ՝17 պատգամավոր: Քվեարկությանը նախորդել էին 2 օր տևած քննարկումներն ԱԺ լիագումար նիստերում: Դրանից առաջ բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումներ էին եղել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Նմանատիպ նյութեր