211652_close_icon
views-count1968 դիտում article-date 11:33 20-06-2019

Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։

Նմանատիպ նյութեր