211652_close_icon
views-count1137 դիտում article-date 10:39 20-06-2019

ԱԺ աշխատասենյակնե­րից շատերում օդորակիչներ չեն տեղադրվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Ազգա­յին ժողովի պատգամավորները բողո­քում են աշխատասենյակների պայ­մաններից, մասնավորապես՝ ջերմաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն հո­վացնող համակարգեր: Տարբեր պատ­գամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պա­հանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորնե­րը նաև դժգոհ են նույն խնդրից՝ ճաշարանի հետ կապված: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերե­լու համար: Սակայն մասնագետների հետ քննարկման և ուսումնասիրու­թյան արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են և նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը: Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր