211652_close_icon
views-count26262 դիտում article-date 00:11 20-06-2019

Կիևում վթարի հետևանքով հիշողությունը կորցրած աղջիկը փնտրում է Հայաստանում ապրող հարազատներին

Ազգությամբ վրացի Գեորգի անունով երիտասարդը հայտարարություն էր տարածել, որ փնտրում է Արմինե Տիգրանի Ավանեսյանի հարազատներին։ Հայտարարությունն իր էջում տեղադրել էր նաև Սևան քաղաքից Արմինե Մելքոնյանը։ Նա մասնավորապես գրել էր. «Արմինե Տիգրանի Ավանեսյանը վթարի հետևանքով կորցրել է հիշողությունը; Արմինեն գտնվում է Կիևում, նա Սևանից է, Եղբայրը Սուրեն Տիգրանի Ավանեսյան, հայրը Տիգրան Սուրենի Ավանեսյան:Կարինե Գասպարյան, բարեկամուհին է, իսկ տատիկի անունը Անահիտ է:Այսքանն է հիշում:Խնդրում եմ իմ ընկերներից ով կա Սևանից արձագանքել:Օգնենք Արմինեին գտնել հարազատներին»: ArmDaily.am-ի հետ զրույցում Արմինե Մելքոնյանն ասաց. «Չնայած այդ աղջիկը պնդում է, որ ինքը Սևանից է, ամեն դեպքում ճիշտ է, որ հանրապետության ողջ տարածքով նրա հարազատներին փնտրեն, քանի որ Սևանից ես գոնե բոլոր մարդկանց ճանաչում եմ, բայց այս աղջկա դեմքը ինձ ոչինչ չասող էր։ Կիևում նրան գտել է մի վրացի տղա՝ Գեորգի անունով, վթարը ևս Կիևում է տեղի ունեցել»: [img]https://st0.shamshyan.com/editor/0518940001560975081239282.png[/img]

Նմանատիպ նյութեր