211652_close_icon
views-count3102 դիտում article-date 20:55 19-06-2019

Լուիս Էնրիկեն անձնական պատճառներով հեռացավ Իսպանիայի հավաքականից

Լուիս Էնրիկեն լքեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 49-ամյա մասնագետը ընտանեկան պատճառներով բաց էր թողել հավաքականի վերջին երեք խաղը, թիմը ղեկավարում էր նրա օգնական Ռոբերտ Մորենոն: Այսօր Մորենոն պաշտոնապես նշանակվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա ղեկավարությամբ իսպանացիները Եվրո-2020-ի որակավորման փուլում հաղթել են Մալթային՝ 2:0, Ֆարերյան կղզիներին՝ 4:1 և Շվեդիային՝ 3:0: 41-ամյա Մորենոն նախկինում Էնրիկեի օգնականն էր «Ռոմայում», «Սելտայում» և «Բարսելոնայում»: Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը մարզում էր 2018 թվականի հուլիսից: Նրա օրոք թիմն անցկացրել է 7 հանդիպում, 5 խաղում հաղթել և պարտվել 2-ը:

Նմանատիպ նյութեր