211652_close_icon
views-count934 դիտում article-date 21:33 19-06-2019

Հանձնել է զոհված եղբոր զենք-զինամթերքը

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 12.25-ին, Արզական գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 13 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են եղբորը (զոհվել է 1993թ.), ով իր հետ բերել էր 1991-1992թթ. ԼՂՀ-ից ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և պահել անասնագոմի տանիքի ծածկի տակ: Նշանակվել է ԴՁՓ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր