211652_close_icon
views-count1615 դիտում article-date 19:32 19-06-2019

ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է հանրային խորհրդի անդամների ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 17-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանին և նանրային խորհրդի անդամ Կարլոս Ղազարյանին: Քննարկվեց ոստիկանության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառյալ 2020 թվականի բյուջեի հայտերի քննարկումները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը և ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը ներկայացրեցին ոստիկանության 2020 թվականի բյուջետային հայտը, կառուցվածքը և դրա հիման վրա կազմված 2021-2022 թթ. միջնաժամկետ ծրագիրը: Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամները կարևորելով հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի պահպանության ապահովման բնագավառում ոստիկանության կարողությունների կատարելագործումը՝ առաջնային համարեցին ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության և ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության աստիճանական բարելավումը: Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանության համակարգում ծրագրային ձևաչափով ֆինանսական պլանավորման համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում մի կողմից էապես բարելավել ոստիկանության կողմից իրագործվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը, մյուս կողմից՝ զգալիորեն մեծացնել ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը: Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հայտերի շրջանակում այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր