4602 դիտում
18:22 19-06-2019
ՀՀ-ն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/06/19/babajanyan/3029598]Tert.am-[/url]ը գրում է. Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Հունիսի 6-ին կառավարության նիստից առաջ հայտարարեցիք, որ «այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ դեմ, նրանց անուն-ազգանունները հայտնի են», ապա հանձնարարեցիք, որ կոշտ արձագանքեն նրանց գործողություններին: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ եք ուժայինների աշխատանքից»,- հարցեց նա:
Բաբաջանյանը նաև հարցրեց վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ նրա՝ սահմանի երկայնքով կա լարվածություն, կա երկու զոհ, ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Լավատեսական տրամադրություն հաղորդելիս ինձ չեմ հիշում: Ես հակառակը՝ միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/19/babajanyan/3029598]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
11:17 08-05-2024
Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով՝ հանուն ձեր աթոռներին կառչած մնալու
Այս բաժնից
910 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
622 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
604 դիտում
20:33 08-01-2025
Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ