211652_close_icon
views-count1160 դիտում article-date 23:28 19-06-2019

Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԲՀ ԱԺ Հանրապետության խորհրդի միջազգային հարցերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահին

Հունիսի 18-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) միջազգային հարցերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռախմանովի (Сергей Рахманов) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ընթացքն ու հետագա զարգացման հեռանկարը՝ մասնավորապես միջխորհրդարանական հարթության շրջանակներում։ Դիտարկվեցին բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում, ինչպես նաև համապատասխան կառույցների շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր