211652_close_icon
views-count2684 դիտում article-date 17:58 19-06-2019

Կոտայքի մարզի 6 ճամբարներում մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»

ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշման համաձայն, հունիսի 19-ից մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»: Այն կիրականացվի Կոտայքի մարզի 6 ճամբարներում 3 հերթափոխով՝ «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/: Առաջին հերթափոխով ճամբար են հաճախել հանրապետության 7-13 տարեկան 1560 դպրոցահասակ երեխաներ: Կոտայքի մարզից 90 երեխաներ այսօր մեկնել են «Հեքիաթների կիրճ» ճամբար: Առաջին հերթափոխի ցուցակներում ընդգրկված են բազմազավակ ընտանիքների (4 և ավելի) և ծնողազուրկ երեխաներ: Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում կգործի միջճամբարային մեկուսարան համապատասխան բժշկական անձնակազմով՝ հանգստացող երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով: Միաժամանակ, հերթափոխերի ընթացքում Կոտայքի մարզպետարանում կգործի թեժ-գիծ ծառայություն՝ 094 193 103 և 0223 2 67 85 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր