211652_close_icon
views-count637 դիտում article-date 15:51 19-06-2019

Կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս. թ. հունիսի 19-ին կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախագծի կազմակերպիչն է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը: «Քույր-դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, որը կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակում երևանյան 10, ինչպես նաև մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր Երևանի, ՀՀ մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրեր:

Նմանատիպ նյութեր