211652_close_icon
views-count1080 դիտում article-date 16:34 19-06-2019

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 10.20-ին, Երևանի Խուդյակովի փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Արամ Ղ.-ն, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր